կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-14 14:16
Առանց Կատեգորիա

Կորոնավիրուսը 10 անգամ առավել վտանգավոր է, քան H1N1 գրիպը. ԱՀԿ ղեկավար

Կորոնավիրուսը 10 անգամ առավել վտանգավոր է, քան H1N1 գրիպը. ԱՀԿ ղեկավար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքով՝ նոր տեսակի կորոնավիրուսը տասն անգամ ավելի վտանգավոր է H1N1 տեսակի գրիպից, որն առավել հայտնի է խոզի գրիպ անվանմամբ. հայտնում է Yerkir.am-ը՝ The Independent-ին հղումով։

Որպես հիմնավորում՝ ԱՀԿ ղեկավարը նշել է՝ խոզի գրիպի համաճարակը տևել է 2009 թվականի հունվարից մինչև 2010 թվականի օգոստոսը և այդ ընթացքում վարակվել է ավելի քան 1,6 միլիոն մարդ: Միևնույն ժամանակ վարակից մահացել է 18 449 մարդ, այն պարագայում, երբ COVID-19-ով, որի բռնկումը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանում, արդեն վարակվել է գրեթե երկու միլիոն մարդ, իսկ զոհերի թիվը 10 անգամ գերազանցում է գրիպից մահացածների թվաքանակը։

«Մենք գիտենք, որ կորոնավիրուսը տարածվում է արագ, և որ այն տասն անգամ ավելի մահացու է, քան 2009 թվականի խոզի գրիպը։ Գիտենք նաև, որ վարակն ավելի հեշտ է տարածվում մարդաշատ վայրերում, մասնավորապես՝ ծերանոցներում։ Տեղյակ ենք նաև, որ վարակի վաղ հայտնաբերումը, թեստավորումը, մեկուսացումը, յուրաքանչյուր մարդու հանդեպ հոգատարությունը, վերջինիս շփման շրջանակների բացահայտումն առանցքային դեր ու նշանակություն ունեն կորոնավիրուսի փոխանցումը կանխելու համար»,-  հստակեցրել է Գեբրեյեսուսն ու հավելել, որ մի քանի երկրներից ստացված տվյալներից ելնելով՝ ավելի հստակ պատկերացում է տրվում տալիս կորոնավիրուսի դրսևորումների, կանխարգելման և բուժմանին մասին։