Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՀԿ բյուջե ուղղվող ֆինանսական աջակցության դադարեցման մասին մտադրությունը, հանդես է եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն ԱՀԿ-ի աշխատանքի միևնույն ժամանակ հորդորելով վերջ դնել Covid-19 կորոնավիրուսային հիվանդության քաղաքականացմանը. հայտնում է Yerkir.am-ը՝ BBC-ին հղումով։
Նշվում է՝ Գեբրեյեսուսը հերքել է Թրամփի՝ Չինաստանի ուղղությամբ կենտրոնանալու վերաբերյալ մեղադրանքներն ու պարզաբանել, որ ԱՀԿ-ում ազգերի և ժողովուրդների միջև տարբերակում չեն դնում։
«Ազգային միասնականության կոչ եմ անում և խնդրում եմ Covid-19-ը չշահարկել քաղաքական տեսակետների արտահայտման նպատակով։ Երկրորդ՝ համերաշխության կոչ եմ անում համաշխարհային մակարդակով», - պարզաբանել է ԱՀԿ ղեկավարը՝ իր խոսքում անտեսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ֆինանսական սպառնալիքը՝ հայտնելով, որ, ինքն այն կարծիքին է, ԱՄՆ-ի ֆինանսավորումը կշարունակվի:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը. ԱՄՆ նախագահի տեսակետով՝ այն ֆինանսավորվում է հիմնականում ԱՄՆ միջոցների հաշվին, բայց կենտրոնացած է Չինաստանի վրա: