կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-04 20:08
Հասարակություն

Ամերիկացի փորձագետներն ԱՀԿ-ի պատվիրակության կազմում Չինաստանում կուսումնասիրեն կորոնավիրուսը

Ամերիկացի փորձագետներն ԱՀԿ-ի պատվիրակության կազմում Չինաստանում կուսումնասիրեն կորոնավիրուսը

Չինաստանն ամերիկացի մասնագետներին թույլատրել է միանալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվիրակությանը նոր կորոնավիրուսի ուսումնասիրման գործում: Փորձագետների խումբը ՉԺՀ կմեկնի, հավանաբար, արդեն այս շաբաթ, ինչի մասին փետրվարի 3-ին հայտնել է The Hill թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարության ներկայացուցչին։

«Չինաստանն ընդունեց ԱՄՆ-ի առաջարկությունն ԱՀԿ-ի պատվիրակության կազմում ներառելու փորձագետների խմբին Չինաստանում վիրուսի ուսումնասիրման եւ դրա դեմ պայքարելու համար (…) ԱՀԿ-ն այսօր Ժնեւում (2020 թվականի փետրվարի 3-ին) Չինաստանին է ներկայացրել փորձագետների ամբողջական ցուցակը, որի մեջ են նաեւ մեր մասնագետները: Այժմ ԱՀԿ-ն սպասում է այդ ցուցակի կապակցությամբ Չինաստանի պատասխանին»,- մեջբերում է անում հրատարակությունը գերատեսչության աշխատակցի խոսքից:

Պատվիրակության ազգային կազմը չի ճշտվում: Նշված է, որ ավելի վաղ Չինաստանի իշխանությունները մերժել էին կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու ԱՄՆ-ի առաջարկությունը՝ քննադատելով Վաշինգտոնի որոշումը՝ արգելելու մուտքը երկիր բոլոր կատեգորիաների օտարերկրացի քաղաքացիներին, որոնք վերջին ժամանակներս եղել են ՉԺՀ-ում՝ վարակի տարածում թույլ չտալու նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: