|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Աշխարհում տարածվելուն զուգընթաց` Covid-19 կորոնավիրուսը փոփոխվում է. այսօր` ապրիլի 22-ին, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
«Աշխարհի տարբեր մասերում գոյություն ունեն վիրուսի տարատեսակ տարբերակներ` քլայդներ: Տեսականորեն կորոնավիրուսը կարող է լինել որտեղ ուզեք, սակայն տարբերակները դրա բնական «կյանքի» և մարդկային պոպուլյացիայում տարածման արդյունք են»,- ըստ yerkir.am-ի` ասել է նա:
Վույնովիչի խոսքով` ԱՀԿ-ն ուշադիր հետևում է գիտական հետազոտություններին, որոնք կարող են օգնել հասկանալ վիրուսի և համաճարակի բնույթը:
Ըստ EADaily-ի`Թայվանի և Ավստրալիայի գիտնականները, որոնք հետազոտել են տարբեր երկրներից ստացված փորձանմուշներ, հայտնաբերել են նոր կորոնավիրուսի առաջին զգալի մուտացիաներ: 106 փորձանմուշի գենետիկ կառուցվածքի ուսումնասիրությունից հայտնի է դարձել, որ Հնդկաստանի պացիենտից վերցված փորձանմուշում մուտացիա կա, որն ավելի վտանգավոր է դարձնում հիվանդությունը: Մասնագետները նաև պարզել են, որ նոր կորոնավիրուսի գենոմն ավելի կայուն է և քիչ է ենթարկվում մուտացիաների, քան, օրինակ, SARS վիրուսը, որը 2002-ին առաջացրեց ատիպիկ թոքաբորբի բռնկում: