|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորումը, որը մարտական գործողություններ է իրականացնում Սիրիայի կառավարության դեմ և ներկայումս աջակցում է թուրքական բանակին, երեկ քրդական Էլ Յաբսե գյուղում է եղել. հայտնում է En Son Haber կայքը:
Խմբավորման անդամները վստահեցրել են խաղաղ բնակիչներին, որ իրենք «կմաքրեն տարածաշրջանն ահաբեկիչներից, և խաղաղ բնակչությունը կշարունակի անվտանգ ապրել»:
Խմբավորման ջոկատներից մեկի ղեկավարը մասնավորապես ասել է. «Հանգիստ եղե՛ք: Մենք ձեր ընտանիքն ու ձեր ժողովուրդն ենք: Մենք այստեղ ենք, որպեսզի պաշտպանենք ձեզ: Որպես սիրիացի ժողովուրդ՝ մենք թույլ չենք տա , որ մեր պետության կառույցում լինի անջատողական ահաբեկչական կազմակերպություն: Հավատը պատկանում է Աստծուն, իսկ հայրենիքը՝ բոլորիս: Խնդրում եմ ձեզ՝ աղոթել մեզ համար»:
Հիշեցնենք, որ «Սիրիական ազատ բանակ» խմբավորումը ստեղծվել է 2011 թվականին մի խումբ սիրիացի դասալիք սպաների կողմից:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ բազմաթիվ զրահատեխնիկա և օդուժ կիրառելով սահմանի երկայնքով: Թուրքիայի բանակին աջակցում է «Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորումը: