Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դիմակների գները սկսում են 220 դրամից, մինչև 260 դրամ դիմակ կա, սև ձեռնոցները՝ 100 դրամ, երևի գույնն ավելի էլիտար է համարվում, այլ գույնի ձեռնոցները՝ 60-80 դրամէ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որն ԱԺ էր եկել առավոտյան մի քանի դեղատներ շրջայց կատարելով։
«Հիմա, հարգելի կառավարություն, պետք չէ ողջ պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա։ Ես վստահ եմ, որ աղքատությունը մեզանում շատ ավելին է, քան պաշտոնական տվյալները, որոնք իջեցրել եք 24-25 տոկոսի, բայց գոնե աղքատության այդ շկալայում ներառված սոցիալապես անապահովներին ապահովեք դիմակներով։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի այս դիմակի վիճակը, եթե մի հատ էլ լվանան․ այն հարյուր անգամ վտանգավոր կլինի, քան ընդհանրապես դիմակ չկրելը»,-նշեց նա։
Տանը կարելն էլ, ըստ նրա, լուծում չէ․ «Լավ, եկեք ընտանեկան մանուֆակտուրաներին էլ զարկ տանք, դա արդյո՞ք լուծելու է խնդիրը»։
Նախկինում 30-40 դրամով վաճառվող դիմակների գինն այսօր մոտ 10 անգամ ավելացել է․ պատգամավորի համար անհասկանալի է՝ ինչով է զբաղված ՏՄՊՊՀ-ն, որի անմիջական գործառույթն է անբարեխիղճ մրցակցության վերահսկողությունը։
«Ինչի՞ համար է այդ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը, ո՞րն է իր գործառույթը․ իր գործառույթը պարզելն է, թե ինչո՞ւ են դեղատներում այսօր նման գերշահույթներ ստանում։ Բնականաբար, եթե նախկինում դիմակները վաճառվում էին 30-40 դրամով, այդ մարդիկ հաստատ բարեգործություն չէին անում, իրենց շահույթը ունեին, հիմա պիտի հասկանալ՝ ինչու են իրենք ստանում նման գերշահույթներ»,-ասաց նա։
Այսօր, նրա խոսքով, գտնվում ենք պատերազմական իրավիճակում՝ համաճարակին դեմ-հանդիման և այդ մարդիկ, որ դեղատներին մատակարարում են այդ դիմակները, պետք է գերշահույթներից, գոնե մասամբ, հրաժարվեն։
Բացի այդ, պատգամավորի համար անհասկանալի են անտրամաբանական և անհամաչափ տուգանքները․ «Որ տեղաշարժի թեթրիկ չունենալու համար մարդկանց տուգանել են 100-250 հազար դրամ, այդ բոլորը պետք է չեղարկվեն, որովհետև դուք այստեղ ընդունեցիք, որ այդ բոլոր տուգանքները եղել են անհամաչափ»։
Մանրամասն՝ տեսանյութում․