կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-06 16:06
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սրանց ձեռքը ճար լինի՝ 270 հազար քաղաքացիներին, որ մեզ քվեարկել են, հատ-հատ կձերբակալեն․ Ի․ Սաղաթելյան

Որևէ սոցիալական հարցումով իրենք չեն ունեցել 30 տոկոսից ավելի աջակիցներ, իրենց ամբողջ ընտրարշավի ընթացքում հանրահավաքները տեղի են ունեցել վարչական ռեսուրսի բիրտ կիրառմամբ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովից հետո կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ իրենք չեն պնդում, որ իշխանությունը աջակիցներ չունի, բայց նկատելի էր, որ նրանք, ցանկացած մարզ այցելությամբ, կենտրոնացրել են տվյալ մարզի ողջ հնարավորությունները, նաև տարբեր մարզերից են մարդ ապահովել, և նույնիսկ իրենց հաղթանակի հանրահավաքին չկարողացան այնքան մարդ հավաքել, ինչքան ընդդիմության եզրափակիչ հանրահավաքին էր եկել։

Սա այն դեպքում, որ ընդդիմությունը չունի պետական լծակներ։

«Եթե այս իշխանությունը այդպիսի փաստ ունենար, հիմա սաղին ձերբակալել էր։ Ընդ որում, սրանց ձեռքը ճար լինի՝ այդ 270 հազար քաղաքացիներին, որոնք մեզ քվեարկել են, բոլորին հատ-հատ կձերբակալեն»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․