կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-19 09:36
Առանց Կատեգորիա

«Լուսավոր Հայաստանը» չի բացառում, որ նիստերին, հնարավոր է, սաղավարտներով մասնակցեն. «Իրատես»

«Լուսավոր Հայաստանը» չի բացառում, որ նիստերին, հնարավոր է, սաղավարտներով մասնակցեն. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. ««Այս իշխանությունը ուզում է գնալ դիկտատուրայի ճանապարհով: Փաշինյանի ու նրա թիմի հիմնական խնդիրը միանձնյա, առանց որեւէ քննադատության ու արգելանքի իշխանություն ունենալն է, իսկ «Լուսավոր Հաաստան» կուսակցությունը հաճախ խանգարում է ունենալ այդ իշխանությունը»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի համանուն խմբակցության ներկայացուցիչներից մեկը:

Նա մտահոգություն հայտնեց, որ ամբիոնից հնչող քննադատական խոսքը հետագայում նույնպես կարող է բռունցքների կամ շշերի արժանանալ, հետեւաբար մտածում են՝ նման պայմաններում ինչպե՞ս են աշխատելու կամ համարժեք պատասխան տալու, այսինքն, պաշտպանվելու:

«Հո սաղավարտներով Ազգային ժողով չե՞ք գնա»,- կեսկատակ-կեսլուրջ հարցրինք մեր զրուցակցին: «Դա էլ է տարբերակ, պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք պաշտպանվում: Նախ` իշխանությունը պետք է սովորի քննադատությանը ու այն հոգեբանական բռնության ձեւ չհամարի, ապա անի հնարավորը` հետագայում ուժի կիրառումից ու դրա կիրառման սպառնալիքից զերծ մնալու համար»,- եղավ պատասխանը:

Մեզ հայտնի դարձավ, որ ԼՀԿ-ականները մինչ այս պահը հստակ չեն որոշել՝ ինչպե՞ս են մասնակցելու Ազգային ժողովի հերթական կամ արտահերթ նիստերին: Նրանց մի մասն այժմ մասնակցում է խորհրդարանի մշտական հանձնաժողովների աշխատանքներին, մյուս մասն անգամ Ազգային ժողով չի գալիս: Ասում են՝ բոյկոտի չեն դիմի, բայց չեն էլ հստակեցնում` ի՞նչ ձեւաչափով են աշխատելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում