Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իրատես» թերթը գրում է. «Փետրվարի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չեղարկումը, որը, ըստ էության, Հրայր Թովմասյանին ու եւս հինգ դատավորի պաշտոնանկ անելու քվեարկություն է, ՍԴ-ն կարող է վիճարկել միայն մեկ պարագայում, եթե պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ը, այսինքն՝ 27 պատգամավոր, ստորագրությամբ դիմեն ՍԴ-ին:
«Իրատեսը» խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցութուններից հետաքրքրվեց՝ պատրաստվու՞մ են նման գործընթաց սկսելու:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չունի բավարար քանակի մանդատ, բայց նման մտադրություն ունենք,- ասաց ԼՀԿ-ական զրուցակիցս ու հավելեց,- Մեր ունեցած-չունեցածը 17 մանդատ է, հետեւաբար 10 մանդատ էլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից է անհրաժեշտ»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, որ հանրաքվե անցկացնելու նախագծի քեարկությանը չի մասնակցել, այսինքն՝ չեզոք դիրք է ընդունել, մեր հարցին չպատասխանեցին:
Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ականների չեզոքությունը նաեւ այս հարցում կպահպանվի: Նրանք անհրաժեշտ տասը ստորագրությունը չեն ապահովի, որ հանրաքվեն առանց ցնցումների անցնի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։