|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Արդեն հայտնել ենք, որ Վաշինգտոնում քննարկումներ են անցկացվել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այդ մասին իր թվիթերյան էջում հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ցանկացած քննարկում, որն ուղղված է հակամարտության համապարփակ և խաղաղ կարգավորմանը, ողջունելի է: «Նման միջոցառումներն ընդունելի են: Կարևոր չէ` դրանք Վաշինգտոնում են տեղի ունենում, թե մեկ այլ վայրում: Կարծում եմ`այդ քննարկումներին պետք է մասնակցեն նաև Արցախի ներկայացուցիչները, որպեսզի ամբողջական, համապարփակ լինեն»,- ասաց նա և հավելեց, որ Ուորլիքի նշած հանդիպումը, ամենայն հավանականությամբ, գիտաքաղաքական բնույթի է եղել: