|
Փոխարժեքներ
15 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Եկեղեցու եւ բարձրաստիճան հոգեւորականների դեմ իր արշավի շրջանակներում կարգալույծ քահանայի ձեռամբ մատուցված 2 պատարագի մասնակցելուց հետո Փաշինյանը, թերեւս, հույս ուներ, որ գործող քահանայի պատարագին մասնակցելը կփրկի իրավիճակը, կարող են հնարավորինս շատ մարդիկ գալ պատարագին: Ինքն էլ, դրանից օգտվելով, առաջ կտանի կաթողիկոսին գահընկեց անելու ծրագիրը, որի «տակ է մնացել»: Սակայն Թալինի եկեղեցում ավելի սակավաթիվ էին, քան նախորդ 2 պատարագներին՝ Հովհաննավանքում։ Այս շաբաթ էլ ՔՊ հավատաքննիչները Վայոց Ձորի Խաչիկ գյուղի եկեղեցի են գնալու: Եթե աշխարհագրության նման փոփոխությունն էլ արդյունք չտա, ստիպված կլինեն կրկին փոխել մարտավարությունը։ Մեզ ասացին, որ Փաշինյանը մտադիր է այցելել հանրությանը հայտնի եւ հավատացյալների կողմից ընդունելի հոգեւոր սպասավորների, ուստի դիտարկում են Տաթեւի վանական համալիրի հոգեւոր հայր Տեր Միքայելի թեկնածությունը: Կարծում են, որ եթե հարգված հոգեւորականներին ստիպեն ընդունել նրան, հնարավոր կլինի փոխել այս արշավի նկատմամբ վերաբերմունքը»։