Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չնայած երթուղայիններում կանգնած երթևեկությունն արգելվում է, այնուամենայնիվ ընդամենը 150 միավոր շարժակազմ է դուրս բերվել, ինչպես նաև մասնավոր ուղևորափոխադրողներն են շարժակազմ դուրս բերել՝ ըստ Yerkir.am-ի ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը մամուլի ասուլիսում։
Ուղևորահոսքի նախնական ուսումնասիրություն քաղաքապետարանը չունի, տրանսպորտը գործարկել են և պարզապես հետևելու է, որ հասկանա՝ ուղևորահոսքն ինչպես է իրեն դրսևորում․ դրանքից հետո նոր կմտածեն՝ ավելացնե՞լ երթուղայիններն ու ավտոբուսները, թե՞ ոչ։
Քաղաքապետարանը հույս ունի, որ տրանսպորտի անբավարարություն չի նկատվի, քանի որ տարվա այս ամիսներին ուղևորահոսքը 30 տոկոսի չափով նվազում է՝ հաշվի առնելով, որ դպրոցները և ուսումնական հաստատությունները փակված են լինում։
Պահեստային ավտոբուսների գիծ հանելը չի քննարկվում, որովհետև դրանք շահագործելու համար որոշակի գնումների, տեխնիկական աշխատանքների անհրաժեշտություն կա և եթե անգամ որոշում կայացվի շահագործել, ժամանակ կպահանջվի։
Փոխքաղաքապետը վստահեցրեց, որ երթուղայիններն ապահովված են մանրադրամի համար արկղերով, ախտահանիչ նյութերով։
Ընդ որում, թե պետական, թե մասնավոր տրանսպորտի ախտահանումը կատարում է քաղաքապետարանը, բայց ախտահանիչ նյութեր, դիմակներ, ձեռնոցներ տրամադրելու հարցերը մասնավոր տրանսպորտի համար գծատերերը իրենք պետք է հոգան։ Որոշ վարորդներ արդեն իսկ բողոքել են, որ իրենց ստիպում են իրենց միջոցներով գնել և ապահովել այդ ապրանքները։
800 գազելի և մոտ 300 ավտոբուսի վերահսկողությունը, որ անվտանգության միջոցառումները պահպանված լինեն, ըստ փոխքաղաքապետի հնարավոր չէ, այս պատճառով էլ նա կոչ արեց քաղաքացիներին, որ միմյանց վերահսկեն։
Հրաչյա Սարգսյանը նաև կոչ արեց, անվտագության նկատառումներով, դիմակներն ու ձեռնոցները առանձին պոլէթիլենային տոպրակների մեջ դնել, նոր նետել աղբը։
Մանրամասն՝ տեսանյութում․