|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի և «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների նախօրյակին` Երևանի մետրոպոլիտենի 30- ամյակի կապակցությամբ հաճելի անակնկալ է մատուցվել երևանցիներին: Երթուղի է դուրս եկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից կահավորված ուղևորասրահով նոր շարժակազմ, որը 15 տարի շահագործման ժամկետ ունի:
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նոր շարժակազմի մեկնարկային շնորհանդեսին մասնակցել և առաջին ուղևորներից մեկը եղել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը, ով շրջել է վագոններում ու համոզվել, որ հարմարավետ երթևեկելու համար ամեն ինչ արված է: Նա եղել է նաև ավտոմատ կառավարման համակարգերով կահավորված մեքենավարական խցիկում:
Նոր գնացքի մեքենավարները վերապատրաստվել են, քանի որ շարժակազմը կառավարվում է բորտ-համակարգիչներով: Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը վստահեցրել է, որ եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր գնացքն առաջինն է, բայց ոչ վերջինը: