|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վարակի այս տեմպերով տարածումը հանգեցնելու է առողջապահական համակարգի կոլապսի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբան Գոհար Մելոյանը:
«Հարգելի ընկերնե’ր.
Այսօրվա կարեւորագույն փաստը նոր կորոնավիրուս վարակով վարակվածների գրանցված 239 դեպքն է, այն դեպքում, երբ հարեւան Վրաստանում գրանցվել է ընդամենը 6 դեպք։
Սա մինչ օրս գրանցված առավելագույն թիվն է, եւ այս պայմաններում ընդամենը 2 օրից վերացվելու են մարդկային կուտակումներ ենթադրող հիմնական սահմանափակումները։
Այդ որոշմամբ իշխանությունը համաճարակի տարածման պատասխանատվությունը դե ֆակտո փոխանցեց հանրության դաշտ՝ փորձելով խուսափել հետագա զարգացումների համար պատասխանատվությունից։
Վարակի այս տեմպերով տարածումը հանգեցնելու է առողջապահական համակարգի կոլապսի։
Եղեք առավելագույնս զգուշավոր՝ ձեր եւ ձեր ընտանիքների առողջապահական անվտանգությունը պահպանելու նպատակով»։