Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանությունը շարունակում է սահմանային անցակետերում կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ 4՝ «Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ», «Կապան-Կովսական» անցակետերում նոր կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել:
ԱՀ ոստիկանության ծառայողները հսկիչ անցակետերում կանգնեցնում են ուղևորվող տրանսպորտային միջոցները, ստուգում սահմանը հատող անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը, բեռնափոխադրման հետ կապված փաստաթղթերը, ՀՀ մեկնող անձանց մոտ ՀՀ տարածքում տեղաշարժվելու համար սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայությունը, ըստ անհրաժեշտության ծանոթացնում են Արցախի Հանրապետության Պարետի որոշումներին, ջերմաչափման նպատակով ապահովում վերջիններիս ներկայանալը բուժսանիտարական հսկիչ կետեր:
Արցախ մուտք գործած անձանց ոստիկանությունը տեղեկացնում և պարտավորեցնում է, որ 14 օր ինքնամեկուսանան: Վերջիններից տվյալներ են վերցվում ինքնամեկուսացման վայրի վերաբերյալ, որպեսզի ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ուժերով հսկողություն իրականացվի նրանց նկատմամբ:
ԱՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում` նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար նվազագույնի հասցնել մարդկանց տեղաշարժը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ»,-նշված է հայտարարությունում։