Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը, արձագանքելով Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշին, գրում է.
«.2013 թ. Երևանի ավագանու ընտրություններին, երբ հիմնական պայքարն ընթանում էր ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև, ընտրությանը մասնակցել է 437021 (53,53%) քաղաքացի։
.2017 թ. Երևանի ավագանու ընտրություններին, երբ հիմնական պայքարն ընթանում էր ՀՀԿ-ի ու ԵԼՔ-ի միջև, ու վերջինիս քաղաքապետի թեկնածուն էր ներկայիս վարչապետը, ընտրությանը մասնակցել է 345226 (40,99%) քաղաքացի։
.2018 թ. իշխանափոխության արդյունքում տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 370323 (43,65%) քաղաքացի։
Այսօր՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 234553 (28,46%) քաղաքացի։
Այսինքն, այսօրվա ընտրությունների մասնակիցների թիվը պակասել է ավելի քան 110000-ով, ի համեմատ՝ 2017 թ. ընտրությունների, երբ վերլուծաբաններն ընդգծում էին քաղաքացիների ցածր մասնակցելիությունը:
Վերոնկարագրյալ իրավիճակն ուղղակի հետևանք է՝
.հանրության կողմից քաղաքական ինստիտուտների և քաղաքական գործիչների նկատմամբ խորը անվստահության,
.պետական իշխանության հեղինակության անդառնալի անկման։
Սա ուղիղ ճանապարհ է դեպի պետականության անկում»։