Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում COVID ախտանիշով մահացության նոր դեպք է գրանցվել: Սրտի իշեմիկ ու անոթային հիվանդություն ունեցող 66-ամյա կինը մահացել է «Գյումրի» բժշկական կենտրոնում: Ունենալով COVID ախտանիշներ ու երկկողմանի թոքաբորբ՝ հիվանդի ամուսինը երկու անգամ հրաժարվել է թեստավորումից, իսկ «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխելուց հետո իրականացված թեստավորման արդյունքը դրական է եղել:
Այս մասին տեղեկացել է կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը: «Մինչ արդյունքները գալը արդեն իսկ բուժանձնակազմը վտանգի տակ է եղել: Սա էլ որերոդ դեպքն է, երբ չթեստավորված հիվանդներն ուղղորդվում են կենտրոն, արդյունքում ոչ միայն իրենց համար է անդառնալի կորուստ գրանցվում, այլ նաև մեր բուժանձնակազմն է վտանգի առաջ հայտնվում»,-նշում է կենտրոնի տնօրենը:
«Գյումրի» ԲԿ-ն չհանդիսանալով COVID մասնագիտացված հիվանդանոց, սպասարկում է անհետաձգելի դեպքերը, որոնք ունենում են նաև ուղեկցող COVID ախտանիշներ: Չթեստավորված, բայց հիվանդության բոլոր ախտանիշներն ունեցող հիվանդները վերջին օրերին ավելի հաճախ են ուղղորդվում ԲԿ՝ արդյունքում հիվանդանոցի 17 բուժաշխատակցի մոտ թեստավորման արդյունքները դրական են, բուժանձնակազմից 20 մեկուսացված է:
Հունիսի 17-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 63 հիվանդ է բուժվում, որոնցից 52-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Մինչ օրս կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել Շիրակի մարզի 224 բնակիչ։ Մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1 123 քաղաքացի, նրանցից 201-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ 32 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 14 դեպք: