|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Համավարակի ավարտից անմիջապես հետո բացարձակ ազատ շփման համակարգ չի լինի. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԲԿ-ը:
Նա, մասնավորապես, նշել է՝ սահմանափակող միջոցները կգործեն նաեւ տրանսպորտում: Նրա պնդնմամբ՝ կոշտ միջոցներ արդեն չեն լինի, սակայն բոլոր սահմանափակումները միանգամից չեն հանվի:
«Բոլորը համաձայն են, որ համաշխարհային կապերի լիարժեք վերականգնումը երկար ժամանակ է պահանջում: Փորձագետների ճնշող մեծամասնությունն ասում է, որ սահմանափակումները լրիվ կհանվեն, երբ պատվաստանյութ ստեղծվի: Զգուշություն պետք է պահպանվի»,- ամփոփել է քաղաքական գործիչը։