| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Առաջիկա տասը տարիների ընթացքում աշխարհն ավելի շատ կփոխվի, քան նախորդ կես դարում. հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ ազգային հետախուզության աշխատակիցների հետ զրույցում։
«Աշխարհն այնքան արագ է փոխվում՝ տեխնոլոգիական տեսանկյունից՝ մարդկանց միջև դաշինքների և փոխազդեցությունների առումով, որ առաջիկա 10 տարիներին ամեն ինչ կփոխվի բոլոր առումներով ավելի, քան նախորդ 50 տարիներին: Սա չափազանցություն չէ, այլ փաստ» - ասել է նա:
«Եթե ես 15 տարի առաջ սկսեի ձեզ հետ խոսել գերձայնի մասին, դուք ինձ գժի տեղ կդնեիք»,- ավելացրել է Բայդենը:
«Շատ բան կփոխվի... Իսկապես կդառնա ավելի դժվար։ Սպառնալիքներն աշխարհագրորեն ավելի բազմազան կլինեն, քան 20 տարի առաջ»,- նշել է ԱՄՆ նախագահը: