կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-15 16:33
Քաղաքական

Արտակ Մանուկյանը ԱԺ միջադեպի առիթով հրավիրվել է ՀՔԾ

Արտակ Մանուկյանը ԱԺ միջադեպի առիթով հրավիրվել է ՀՔԾ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը մայիսի 8-ին խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու նպատակով հրավիրել ՀՔԾ: Պատգամավորն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր հրավիրվել էի ՀՔԾ՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասով բացատրություն տալու համար»,-հայտնել է Մանուկյանը:

Խորհրդարանի նիստերի դահլիճում մայիսի 8-ին տեղի էր ունեցել միջադեպ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի, միջամտել էին մյուս պատգամավորները: Նիստն ընդմիջվել էր։

Դատախազությունը միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները վերաբերում են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգին և հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումներին: ՀՔԾ-ում նյութերը ստանալուց հետո փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու նպատակով  Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս մայիսի 13-ին հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն։