կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-26 22:08
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ՀՔԾ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ՀՔԾ

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը վաղը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ ըստ Yerkir.am-ի, ֆեյսբուքով հայտնել է Խաժակյանը։

«Այսօր զանգ ստացա Հատուկ քննչական ծառայությունից եւ վաղը հրավիրվեցի ՀՔԾ՝ ներկայացնելու բացատրություն, որովհետեւ ուսումնասիրվում են գործեր պաշտոնական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ»,-ասաց նա լայվով։

Նաեւ տեղեկացրեց, որ իր ներքին ձայնով քաղաքապետարանում այս պահին ՀՔԾ ներկայացուցիչներ կան։

«Երբ դուք ինձ տալիս էիք այն կարգադրությունը, որով այդ լիազորություններն էր վերապահվում, հետո պարզվեց, որ իմ ձեռքին կա իրականը։ Այն, ինչը դուք հիմա փոխում եք, սարքում եք, երբեք չեք իմանա՝ էլ ի՞նչ կարող է իմ ձեռքի տակ լինել»,- ասաց Խաժակյանը։

Նա ուղեկցող գրառում է արել․ «Դիմում եմ քաղաքապետարանի պաշտոնյաներին: Իմ զգայարանները և քաղաապետարանում են, և այլուր: Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս չծանրացնել առանց այն էլ ծանր վիճակը»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու նիստի ժամանակ Դավիթ Խաժակյանն ընդդեմ Հայկ Մարությանի հանցագործության մասին հաղորդում էր տվել Դատախազություն։

Ըստ Խաժակյանի՝ Մարությանի հետ միասին արձակուրդում է գտնվել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը եւ քաղաքապետի գործառույթները իրականացրել է տեղակալ Հայկ Սարգսյանը, որը չի ունեցել դրա իրավունքը եւ կայացրել է շուրջ 70 ակտ: