|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
«Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել: Ինչպես yerkir.am-ին ասաց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, քրեական գործը հարուցվել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրահանգով: Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Ավանի «Հարսնաքար» ռեստորանում հարսանեկան խնջույքի ժամանակ վեճ էր ծագել, որին միջամտել է8 ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը՝ Եզդի Աշոտ մականունով: Նա կրակել եւ վիրավորել է երկու հոգու, որոնցից մեկը` Նորիկ Աթոյանը, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի թիկնապահներից է: