Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Այսօր արդեն որպես վկա հրավիրվել եմ ՀՔԾ
Այսօր ժամը 15:00-ին փաստաբանիս հետ կներկայանամ ՀՔԾ` որպես վկա հարցաքննվելու հարուցված քրեական գործի շրջանակներում: Վկայի կարգավիճակը պարտավորեցնում է մասնակցել հարցաքննությանը ուստի ինչպես և խոստացել էի նման պարագայում ներկայանալու եմ վարույթն իրականացնող մարմնին: Հարցաքննությունից հետո պատրաստվում եմ ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքիր մանրամասներ հաղորդել հարցաքննությունից և ընհանրապես քրեական գործից և իրավապահների մոտիվացիայից: Հետևաբար ԶԼՄ-ներին ժամը 15:00-ին հրավիրում եմ ՀՔԾ-ի մոտ, հարցաքննությունը վստահաբար երկար չի տևելու:
Մինչ այդ, այսօր ժամը 13:00-ին պլանավորում եմ ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադառնալ նաև այս քրեական գործի որոշ մանրամասների»:
Yerkir.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Սամսոնյանին հրավիրել էին ՀՔԾ՝ բացատրություն տալու ֆեյսբուքում կատարած գրառումների համար, սակայն Սամսոնյանը, օգտվելով իր իրավունքից, հրաժարվել էր ներկայանալ: