|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանին այսօր նախատեսված հանրահավաքից առաջ կրկին հրավիրվել է ՀՔԾ։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։
Նշենք, որ վերջին օրերին իրավապահ մարմինների կողմից իրականացվող բռնությունների, ձերբակալությունների և քաղաքական գործիչների հանդեպ հարուցված անհեթեթ քրեական գործերի միջոցով իշխանությունները նպատակ են հետապնդում ճնշել հասարակական շարժումն ընդդեմ իշխանությունների։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 18-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է կայանալու: