Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հաց ու սոխ ուտող իմ քայլականները սպառնում են
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, Ազգային ժողովի նիստում, սպառնալից տոնով և ձայնը բարձրացնելով իր դժգոհությունն է արտահայտել առ այն, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր զեկույցում կանանց իրավունքներին անդրադարձել է ընդամենը 2 տողով և սկսել է խորհուրդներ տալ թե զեկույցը կանանց մասով ինչ կառուցվածք պետք է ունենա` նշելով ձեռքբերումները՝ սկսած պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունից: Շարունակելով իր միտքը թուրքագետ պատգամավորը հավելել է, որ ինքը՝ որպես պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանի պրակտիկ աշխատանքը շատ դեպքերում գնահատում է բավարար, բայց նրա զեկույցը գնահատում է անբավարար:
Արման Թաթոյանը Arman Tatoyan հակադարձելով նշել է. «Ուրեմն, պարո՛ն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել ՄԻՊ-ի վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել ՀՀ ՄԻՊ-ի հետ եւ մյուս անգամ չփորձեք սպառնալ ՄԻՊ-ին»: Անգամ նախազգուշացումից հետո առ այն, որ իրեն չսպառնան, Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Արարատ Միրզոյանն Արման Թաթոյանին նկատողություն է արել անհանդուրժող վերաբերմունքի համար` առաջարկելով, որ պատգամավորների նկատմամբ խոսելիս ուրիշ ձևով խոսել։ Ինչպիսի ցինիզմ:
Հ.Գ. Լռեցնելու հերթական փորձը ձախողվեց»: