Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայտնի է դարձել, որ Իսրայելի ՆԳ նախարար, «Շաս» կուսակցության առաջնորդ Արյե Դերին նախընտրական տեսահոլովակում լաց լինելու համար սոխ է օգտագործել:
Ըստ Demokrathaber-ի՝ իսրայելական «Kanal 2» հեռուստաալիքով հեռարձակված տեսահոլովակում ակնհայտ է դարձել, որ 2015 թվականի ընտրական քարոզարշավի շրջանակներում նկարահանված տեսահոլովակում Դերին փորձել է լաց լինել կուսակցության նախկին առաջնորդ Հահամ Օվադիա Յուսուֆի մահվան համար, սակայն ձախողության պահին նրան օգնության է հասել սոխը:
Նշենք, որ Դերին կուսակցության ղեկավար էր դարձել Յուսուֆի մահից հետո: Վերջինս իր նախարարության օրոք կաշառակերության մեղադրանքով դատապարտվել էր 22 ամսվա ազատազրկման: