Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Վենետիկի հանձնաժողովն արդեն քննադատական եզրակացություններ է ուղարկել ՀՀ առաջարկած «Խղճի և կրոնական ազատությունների մասին օրենքի» 2 նախագծերի վերաբերյալ: Այժմ ստեղծվել է նոր նախագիծ, որում նույնպես կան մի շարք վիճելի դրույթներ, մասնավորապես` հոգեորսության, կրոնական կազմակերպությունների գրանցման, անչափահասների քարոզչության եւ մի շարք այլ սահմանումներում:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի կարծիքով` այս նախագիծն էլ Վենետիկի հանձնաժողովի կողմից արժանանալու է սուր քննադատության, քանի որ մի շարք դրույթներ այնքան էլ հստակ շարադրված չեն. «Օրինակ` հոգեորսություն է համարվում ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեբանական ճնշումը. բայց ի՞նչ ասել է հոգեբանական ճնշում»:
Իսկ ահա Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ հոգեւորականի համար շատ հստակ է, թե ինչ ասել է հոգեորսություն, եւ օրենքում անպայման պետք է դրույթ, որը հոգեորսության սահմանումն է տալիս:
«Երբ ուրիշի հոտի սահմանններում քարոզչություն են անում, դա արդեն իսկ հոգեորսություն է: Շատերն ասում են, որ պետք է հանվի հոգեորսության դրույթը, ու դա ասում են նրանք, ովքեր զբաղվում են դրանով. եթե սոխ չեք կերել, ինչո՞ւ է ձեր սիրտը մրմռում»,- ասաց սրբազանը: