ԵՄ 7 երկիր կողմ է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացմանը
Ավստրիան, Հունգարիան, Իտալիան, Կիպրոսը, Սլովակիան, Ֆրանսիան եւ Չեխիան կողմ են Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող պատժամիջոցների վերացմանը: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը` վկայակոչելով Բրյուսելում դիվանագիտական աղբյուր: