|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ԵՄ-ն պատրաստ է Առևտրի համաշխարհային կազմակերպության միջոցով հասնել մթերքի ներմուծման ռուսական արգելքների վերացմանը: Այդ մասին ИТАР-ТАСС -ին հայտնել է եվրոպացի դիվանագիտական աղբյուրը:
«Քաղաքական դրդապատճառներով մասշտաբային առևտրային արգելքները ԱՀԿ-ի նորմերի ուղղակի խախտում է, որոնք ՌԴ-ն պարտավորվել է պահպանել: Այդ միջոցները մանրակրկիտ կվերլուծվեն, ինչից հետո ԱՀԿ պետք է ներկայացվեն համապատասխան հայցերը»,- ասել է աղբյուրը:
Բացի այդ, կարող է հրավիրվել նաև ԵՄ խորհրդի արտահերթ նիստ:
Նշենք, որ երել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ արգելվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառող երկրներից գյուղատնտեսական հումք և սնունդ ներմուծել երկիր: