Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը, Բուխարեստի Սուրբ․շ Հրեշտակապետեր Միքայել և Գաբրիել հայկական եկեղեցում, հանդիսապետությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ ու Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի մայիսի 9-ին տեղի է ունեցել հիշատակի արարողություն՝ Հայաստանի և Արցախի հերոսների հոգիների խաղաղության և հանգստության համար: Այս մասին հայտնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից։
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար կիրառվող սահմանափակումները՝ հիշատակի արարողությանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի խորհրդարանի Ռումինիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռուﬕնիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, ՌՀՄ փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը։
Նրանք Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հետ միասին, ծաղկեպսակ են զետեղեցին և ծաղիկներ են խոնարհել եկեղեցու բակում գտնվող Զորավար Անդրանիկ արձանի մոտ, որ կանգնեցվել է 1936թ. և համարվում է Զորավարին նվիրված աշխարհում առաջին հուշարձաններից մեկը: