կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-06 01:42
Արցախ

Ցուցահանդես՝ նվիրված Եռատոնին

Ցուցահանդես՝ նվիրված Եռատոնին

Արցախում մեկնարկել են մայիսյան Եռատոնին նվիրված միջոցառումները:

Երեկ Ստեփանակերտի քաղաքապետարանին կից պատկերասրահում տեղի է ունեցել գեղանկարների ու քանդակների ցուցահանդեսի բացման արարողությունը, որը նախաձեռնել են ԼՂՀ նկարիչների միությունը եւ պատկերասրահը։

Ներկայացված են Արցախի նկարիչների, նաեւ ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի ղեկավար Ժիրայր Մարտիրոսյանի ստեղծագործությունները։ 20 հեղինակների շուրջ 7 տասնյակ աշխատանքներ ներկայացնում են գեղարվեստի տարբեր ճյուղեր։