կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-24 17:37
Հասարակություն

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն Թբիլիսիում

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն Թբիլիսիում

Ապրիլի 24-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ, որին մասնակցեցին Վրաստանում, ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության ողջ անձնակազմը։

Ոգեկոչման կարգի ավարտից հետո օրվա խորհրդի մասին խոսեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, որից հետո արարողության մասնակիցները եկեղեցու բակում ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքարի առջև։