|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնը տեղեկացնում է, որ այսօր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ 1988թ․ Սպիտակի երկրաշարժի զոհերի։
«36 տարի է անցել Սպիտակի աղետալի երկրաշարժից։ ՀՀ հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանները, այդ օրը՝ 1988թ․ դեկտեմբերի 7-ին, ժամը 11։41-ին, ցնցվեցին 7 մագնիտուտը գերազանցող,կես րոպե տևած ավերիչ երկրաշարժից։Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, վիրավորվեցին տասնյակ հազարավորներ, անօթևան մնացին հարյուր հազարավոր մարդիկ։
Այսօր՝ ժամը 12:00-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ 1988թ․ Սպիտակի երկրաշարժի զոհերի, որին մասնակցեցին նաև Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի մանկավարժներն ու աշակերտները: Նրանք ծաղկեպսակ դրեցին եկեղեցու բակում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին և մասնակցեցին մոմավառությանը»։