Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հույս ունեմ, որ տիկին Դանիբեկյանն իր մեջ ուժ կգտնի քաղաքական համակարգին դեմ գնալու համար՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Արա Վարդանյանը, որը միացել է դատարանի բակում Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջողներին։
Նա նշեց, որ այսօր երկրորդ անգամ մենք ականատես ենք լինում Հայաստանի նորագույն պատմության մեջ չտեսնված բանի․ «Առաջինն այն էր, երբ նախագահներ Ղուկասյանն ու Բակո Սահակյանը ներկայացան դատարան: Այդ օրը ես ինձ շատ վատ եմ զգացել որպես հայ, իրոք տհաճ է տեսնել, որ 3 նախագահ հայտնվել են դատարանում և ինչի՞ համար, ինչի՞ համար է դա արվում, թուրքին ենք ուրախացնո՞ւմ: Այսօր կրկին այս կարևոր օրով ականատեսն ենք, որ Հայաստանի և Արցախի նախկին վարչապետերն են ներկայացրել միջնորդություն և ես՝ որպես հայ, չեմ պատկերացնում դատավորն ինչպե՞ս պետք է դա մերժի, մերժելու բոլոր հնարավոր պատրվակները սպառված են»,- նշեց Արա Վարդանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․