կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-03 13:04
Քաղաքական

Աննա Դանիբեկյանն ինքնաբացարկ չհայտնեց

Աննա Դանիբեկյանն ինքնաբացարկ չհայտնեց

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը քննող՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել։

Դատավորը մերժեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, որին միացել էին նաև գործով անցնող մյուս նախկին պաշտոնյաների պաշտպանները։

Որոշումը ենթակա չէ բողոքարկման։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին: