կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-15 17:41
Քաղաքական

Աննա Դանիբեկյանն ամեն օր իր գործելաոճով ապացուցում է, որ հակակրանք ունի Արմեն Գևորգյանի նկատմամբ

Այս ամենը խելամտության սահմաններում չի տեղավորվում, դա է պատճառը, որ դատախազներն էլ բորբոքվեցին, որովհետև իրականում սա անարգանք է դատարանի, դատական նիստին մասնակցող կողմերի նկատմամբ, որովհետև դատարանի համար ակնհայտ էր՝ Արմեն Գևորգյանը չի կարող մասնակցել այս նիստին, դա ակնհայտ էր, նույնիսկ այն ժամանակ, երբ նշանակվում էր այսօրվա դատական նիստը։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

Նշենք, որ 3-ժամյա ընդմիջումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը կրկին չի կարողացել ներկայանալ դատական նիստին, քանի որ այսօր տեղի ունեցող ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստի ընդմիջմանը նա մասնակցել է նաև ՀՀ ԱԺ փոխնախագահի մոտ հանդիպմանը։ Բացի այդ նախատեսված էր նաև նախագծերի քննարկում «Հայաստան» խմբակցությունում։

«Նիստն նշանակելուց հետո, դատական նիստը հետաձգելը՝ տեղյակ լինելով, որ միևնույն է արմեն Գևորգյանը չի կարող ներկայանալ, սա անտրաբամանակն է։ Ինձ մոտ տպավորություն է վերջին նիստերից, որ այլևս ոչնչի վրա զարմանալ՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հնարավոր չէ, նա կայացնում է որոշում, կատարում է քայլեր, որոնք ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում»,-ասաց Սահակյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։