կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-08 16:10
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քստմնելի սադրանք էր, մեզ ուզում են դարձնել «պադյեզդներում ծեծողներ»․ Փաշինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին

Ես ուզում եմ միանշանակ և աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը՝ ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ՝ իր բոլոր դրսևորումներով՝ ըստ Yerkir.am-ի ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում՝ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեկռտուքին։

Նա ասաց, որ երբ երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն իրեն հրավիրել էր սուրճ խմելու, ինքն ընդունել էր հրավերը, իջել իր նախկին աշխատասենյակը, որտեղ այժմ Մարուքյանն է նստում:

«Ես ուղիղ ասել եմ իրեն՝ մենք բոլորս ունենք հիմքեր՝ կասկածելու, որ Դուք ու Ձեր գործունեությունը, այդ ողջ բարոյահոգեբանական բռնությունները, և, ի վերջո, ֆիզիկական բռնություններ գործադրելու պահը մի անբաժանելի մաս է: Այսօր տեղի ունեցածի տեսագրությունը դիտելով՝ մի պարզ հարց եմ տալիս՝ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողը ամբիոնից ցած, և երբ ամբիոնից իջնում էր և մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում, քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ: Տեղի ունեցածը, քան քստմնելի սադրանք ես չեմ կարող անվանել»,- ասաց նա, ապա շարումնակեց ելույթը:

Նա հայտարարեց, որ իրենց ամեն օր, անընդհատ ուզում են շեղել իրենց արժեքներից։

«Էս ամբիոնից էր էդ նույն մարդն ամեն օր ասում՝ մեզ «պադյեզդներում» ծեծելո՞ւ եք, նրանք մեզ ուզում են դարձնել «պադյեզդներում» ծեծողներ, մեզ ուզում են հավասարեցնել քիլերների, նրանք մեզ ուզում են շեղել մեր արժեքներից, հանել հավասարակշռությունից, և այսօր ՀՀ-ում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունը ամեն օր դառնում է բռնության զոհ», ասաց Փաշինյանը:

Բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական, հոգեբանական՝ ասաց վարչապետն ու վստահեցրեց, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը՝ այս խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունը, երկու տարի շարունակ ենթարկվում է բարոյական ու հոգեբանական բռնությունների:

«Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վերաբերյալ: Եվ այս ամենը ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը և քայքայել ժողովրդի ու քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը»,- նշեց Փաշինյանը:

Հիշեցնենք, այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը միջամտեց, որից հետո ծեծկռտուք տեղի ունեցավ նաև այլ պատգամավորների ու Կառավարության անդամների մասնակցությամբ:

Մանրամասն՝ տեսանյութում․