|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի նշանակման կապակցությամբ Վրաստանը Ուկրաինայից դեսպանին խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել. այս մասին, Интерфакс-Украина-ի տեղեկացմամբ, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին. հայտնում է -ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Սա ընդունված պրակտիկա է դիվանագիտական հարաբերություններում, ինչը վկայում է երկկողմ հարաբերություններում որոշակի խնդիրների առաջացման մասին, ուստի, անհրաժեշտ է դեսպանի հետ խորհրդակցություն հետագա քայլերը որոշելու համար», ու հավելել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզելու կամ ռազմավարական գործընկերության վերանայման մասին խոսակցություններ չեն եղել: