|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակներ է տոնել ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարի 3-4-րդ տուրերում:
Լևոն Արոնյանն, ով հանդես է գալիս Եվրոպայի թիմի կազմում, երրորդ տուրում հաղթել է հնդիկ Սանտոշ Վիդիտին, իսկ չորրորդ տուրում առավելության է հասել ԱՄՆ թիմից Պերես Դոմինգեսի նկատմամբ:
Այս տուրից հետո Եվրոպայի հավաքականը մրցաշարային աղյուսակում երրորդն է: Առաջատարը Չինաստանն է, նրան հաջորդում է ԱՄՆ-ի թիմը:
ՖԻԴԵ-ն առաջին անգամն է անցկացնում «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարը: Եվրոպայի թիմի կազմում հանդես են գալիս նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին և Աննա Մուզիչուկը: Թիմի ավագի կարգավիճակում կլինի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը: Մրցաշարին մասնակցում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի և աշխարհի ընդհանուր թիմերը: Այն կեզրափակվի մարտի 10-ին: