կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-26 15:10
Հասարակություն

Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտոնական դիմումի փաստաթուղթը՝ Հայաստանին Ազգերի լիգա ընդունելու վերաբերյալ

Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտոնական դիմումի փաստաթուղթը՝ Հայաստանին Ազգերի լիգա  ընդունելու վերաբերյալ

Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն այցելել է Ազգերի լիգայի գրադարան և հրապարակել Փարիզի Հաշտության խորհրդաժողովում Հայաստանի Հանրապետության ղեկավար Ավետիս Ահարոնյանի դիմումը ներկայացնող փաստաթուղթը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության՝ Ազգերի լիգային անդամակցելու վերաբերյալ։ Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկությունը։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսերենով գրված փաստաթղթում մասնավորապես նշված է․

 

«Հայաստանի Հանրապետության դիմումը՝ Ազգերի լիգային անդամակցելու մասին

25-ը սեպտեմբերի, 1920 թ․

Պրն նախագահ,

Նկատի առնելով, որ Սևրի պայմանագրի ստորագրմամբ Դաշնակից տերությունները վերջնականապես ճանաչել են Հայաստանի Հանրապետության անկախությունը, իմ կառավարության կողմից ինձ տրված հրահանգների համաձայն՝ պատիվ ունեմ խնդրելու, որ Հայաստանի պետությունն ընդգրկվի Ազգերի լիգա։

Հայաստանը հայտարարում է, որ ընդունում է Ազգերի լիգայի կանոնադրությունը։

Խնդրում եմ, պրն Նախագահ, ընդունեք խորին հարգանքներիս հավաստիքը։

Փարիզի Հաշտության խորհրդաժողովում Հայաստանի Հանրապետության ղեկավար՝

Ավետիս Ահարոնյան»։

Ֆրանսերենից թարգմանեց Մելինե Անումյանը