|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարին:
Արոնյանը հանդես կգա Եվրոպայի թիմի կազմում, որտեղ ընդգրկված են նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին և Աննա Մուզիչուկը: Թիմի ավագի կարգավիճակում կլինի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը:
Ավելի վաղ` ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է այն երկրների անվանումները, որոնք կմասնակցեն մրցաշարին` ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա, Չինաստան, Հնդկաստան և աշխարհի ընդհանուր թիմ:
Մրցաշարը կանցկացվի առցանց և կմեկնարկի մայիսի 5-ին և կեզրափակվի մայիսի 10-ին: