Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-05-05 23:52
Հասարակություն

Արտակարգ դեպք` արտակարգ պայմաններում․ շտապօգնության կանչը սովորականներից չէր

Արտակարգ դեպք` արտակարգ պայմաններում․ շտապօգնության կանչը սովորականներից չէր

Մասիսի բժշկական կենտրոնից հայտնում են արտակարգ դեպքի մասին՝ արտակարգ պայմաններում:

«Ճանաչեք մեր բժիշկներին... 

05.05.2020 լուսադեմին, Մասիսի Բժշկական Կենտրոնի շտապօգնության բրիգադը  մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն, տեղ հասնելուն պես հասկացան, որ կանչը սովորական չէ, այլ` արտակարգ:

Կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերական գործունեությունը և գտնվում էր ակտիվ փուլում:

Շտապօգնության բժիշկ` Աշոտ Առաքելյանը, բուժքույր` Յաննա Գաբրիելյանը առանց հապաղելու սկսել են ընդունել ծնունդը:

Ծնունդը բարդ էր, վաղաժամ, առաջադրությունը` տոտիկային, ուստի ծննդօգնությանը միացել է նաև մեր մյուս բժիշկը` Դավիթը Գալստյան, ով մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ է:

Ծնվել է հրաշք աղջնակ, բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել է ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում:

Հիվանդանոցում թե՛ մոր, թե՛ պտղի վիճակը գնահատվել է բավարար: 

Այս ամենը խոսում է` բարձր պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին:

Շնորհակալ ենք մեր բժիշկներին իրենց երդմանը հավատարիմ լինելու համար:

Դուք արժանի եք սպիտակ խալաթը կրողի կոչմանը...

Կեցցե´ք…»,- նշված է գրառման մեջ։