|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Արարիչ» Հասարակական Կազմակերպությունը:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Սեպտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին, բոլորին հրավիրում ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մասնակցելու «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը։
Հուշակոթողը նվիրված է Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների, Արցախում հանգչող մեր հայրենակիցների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների անմար հիշատակին։
Արարողության շրջանակում կիրականացվի խաչքարերի օրհնության կարգ, իսկ հուշակոթողի պատվանդանին կզետեղվեն ծաղիկներ»,- նշված է հայտարարության մեջ: