Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-05-05 17:54
Հասարակություն

Ամփոփվեցին «Արարատ Մկրտումյան» ամենամյա մրցանակաբաշխության 2020 թվականի արդյունքները

Ամփոփվեցին «Արարատ Մկրտումյան» ամենամյա մրցանակաբաշխության 2020 թվականի   արդյունքները

Երիտասարդ բանաստեղծների համար մայիսի 1-ը դարձյալ ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՕՐ է՝ ի հիշատակ հայ տաղանդավոր բանաստեղծ Արարատ Մկրտումյանի, ով ծնվել է այդ օրը։ 

Արդեն չորրորդ տարին է՝ մայիսի 1-ը նշանավորվում է «Արարատ Մկրտումյան» հիմնադրամի սահմանած ամենամյա հանրապետական երիտասարդական գրական մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումով:

Մրցանակը՝ Արարատ Մկրտումյանի դիմապատկերով հուշամեդալ և մրցանակ շահած գրքի տպագրություն, սահմանվել է բանաստեղծի եղբոր՝ Արթուր Մկրտումյանի նախաձեռնությամբ՝ ի շահ հայ գրականության զարգացման:

Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել են Լոռու մարզում ապրող երիտասարդ ստեղծագործողները: Գլխավոր մրցանակին արժանացավ Մանուշակ Քոչարյանը` «Գույներ» ժողովածուի համար, իսկ խրախուսական մրցանակի արժանացան 5 հեղինակներ՝ Հրաչուհի Լոռեցյանը, Մարինե Թաթոյանը, Վիոլետա Լապտևան,  Իրմա Հակոբյանը և Նարե Վարդումյանը, որոնց ստեղծագործությունները տպագրվեցին «Բարձրացող շնչառություն» խորագրով անթոլոգիայում: Գրքերը հրատարակել է  «Արմավ» հրատարակչությունը։

Մրցանակաբաշխության  հանդիսավոր արարողությունն ավանդաբար տեղի էր ունենում Արարատ Մկրտումյանի ծննդավայր Ալավերդիում կամ Գյումրիում՝ նրա ծննդյան օրը՝ մայիսի 1-ին: Սակայն Հայաստանում արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ մրցանակաբաշխության արարողությունը հետաձգվում է: Այն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո:

Հրաչուհի Լոռեցյան