|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Սահմանադրությունը, լինելով մեր երկրի ու հասարակության հիմնական ինստիտուտները կարգավորող փաստաթուղթ, պետք է լինի զարգացող օրգանիզմ. ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը «Ինչպե՞ս բարեփոխել Սահմանադրությունը» թեմայով համապետական ուսանողական մրցույթի արդյունքների ամփոփմանը նվիրված միջոցառման ժամանակ:
Նախարարը ողջույնի խոսքում ասաց, որ սահմանադրական բարեփոխումներն իր համար ունեն նաև զգացմունքային նշանակություն, քանի որ Սահմանադրության «ծնունդին» մասնակից է եղել: Ըստ նրա` իր համար շատ հաճելի է, որ անձանց իրավունքների պաշպանության արդյունավետ մեխանիզմների ստեղծման պրոցեսին մասնակից է դառնում երիտասարդ սերունդը, մասնավորապես` ուսանողությունը:
Այնուհետև պատվավոր հյուրերի և կազմակերպիչների կողմից հանձնվեցին մրցանակներ հաղթող ուսանողներին: Մրցանակներ էին նախատեսվել 1-3 տեղերի համար, նաեւ` 2 հատուկ մրցանակ: Հաղթողների համար մրցույթի կազմակերպիչ AM իրավաբանական ընկերությունը պատրաստել էր համակարգիչներ, ինչպեսև հնարավորություն 3 ամիս աշխատելու իրենց իրավաբանական ընկերությունում:
Մրցանակներ հանձնեցին արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը, ԵՊՀ միջազգային ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը, Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական Անահիտ Մանասյանը և այլք:
Մրցանակաբաշխության վերջում եղան մասնագիտական քննարկումներ և թեմատիկ ելույթներ: