Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Երեկ Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում ամփոփվեցին կարճամետրաժ ֆիլմերի «Հայացք» երիտասարդական փառատոնի արդյունքները, եւ հաղթողներն արժանացան մրցանակների: Փառատոնի փակման արարողությանը համերգային ծրագրով հանդես եկավ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը։
«Հայացք» երիտասարդական կինոփառատոնը նախաձեռնել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։ Մայիսի 1-5-ը տևած կինոփառատոնի ընթացքում ցուցադրվել են 25 կարճամետրաժ ֆիլմեր, մասնակցության համար դիմել էր 70 երիտասարդ։
«Հայացք» երիտասարդական կինոփառատոնի ժյուրին մրցանակներ շնորհեց 4 անվանակարգում։ «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Յուրի Մուղդուսյանի «Իրականության պաթոս» ֆիլմը։ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի հաղթողն էր Խանե Պողոսյանի «Մեծ աշխարհի իմ անկյունը» ֆիլմը։ «Լավագույն օպերատորական աշխատանք»-ի համար Ալբերտ Սարգսյանի «Վաղ գարուն» ֆիլմն արժանացավ մրցանակի, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Արտյոմ Բարխուդարյանի «Արթնացիր, Մար» ֆիլմը հաղթեց։
Հայաստանի երիտասարդական հինմնադրամը կինոփառատոնի բոլոր հաղթողներին Ծաղկաձորում հանգստանալու ուղեգրեր նվիրեց։