|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Դավիթ Բեգինյանի անունով՝ խնդրելով նշել, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 29.02.2020 թվականը և որքա՞ն է հիմնարկի աշխատակիցների թիվն այս պահին:
Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը (ներառյալ հարկերը) նշված շրջանում (շուրջ 22 ամիս) կազմել է 791.976.800 ՀՀ դրամ: Ամսական այն կազմում է 36 մլն դրամ: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաստիքային միավորների առավելագույն քանակը 620 է:
Ի դեպ, մայիսի 5-ը Գլխավոր հարկադիր կատարողի օրն է, և այդ առիթով նորանշանակ Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առթիվ:
