կարևոր
3322 դիտում, 10 ամիս առաջ - 2023-11-27 14:09
Հասարակություն

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքի մոտ քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզվել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքի մոտ քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզվել

Մամուլում այսօր տարածված հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքի մոտ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզման փորձ կատարել։ Քաղաքացու խնդիրը հասկանալու համար Ծառայության համապատասխան աշխատակիցներն ընդունել են նրան։ Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

Վերջինիս պարզաբանվել է, որ անշարժ գույքի իր բաժնեմասի նկատմամբ արգելանք է կիրառվել իր, այլ ոչ թե նախկին կնոջ ունեցած պարտավորությունների համար։ Քաղաքացուն տեղեկացվել է նաև, որ արգելանք կիրառված չէ իր աշխատավարձի նկատմամբ։

Պարզաբանումներն ստանալուց հետո, առանց միջադեպի, քաղաքացին հեռացել է։