Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը (մեկ թվով)՝ 09.05.2018 թվականից մինչև 29.02.2020 թվականը և որքա՞ն է հիմնարկի աշխատակիցների թիվն այս պահին:
Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության աշխատակիցներին նշված հատվածում վճարված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 51.911.752 դրամ (ավելի քան $ 108.000):
Հայտնվում է նաև, որ Պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների թիվն այս պահին 28-ն է (այս թիվը վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի որոշմամբ սահմանված առավելագույն թիվն է):
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2018 թ. մայիս – 2019 թ. դեկտեմբեր ընկած հատվածում (Փաշինյանի իշխանության օրոք) ՀՀ արտգործնախարարության աշխատակիցների ստացած պարգևավճարների թիվը կազմել է 424.882.253,00 (շուրջ $ 891.000):