կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-05-05 17:10
Իրավական

Լոռեցյանը ենթարկվում է քրեական հետապնդման նաեւ այն արարքի համար, որի վերաբերյալ մեղադրանք չի առաջադրվել. հայտարարություն

Լոռեցյանը ենթարկվում է քրեական հետապնդման նաեւ այն արարքի համար, որի վերաբերյալ մեղադրանք չի առաջադրվել. հայտարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի գործի քննության ձգձգումը պայմանավորված է նրանով, որ Գեւորգ Լոռեցյանը փաստացի ենթարկվում է քրեական հետապնդման նաեւ մի այնպիսի արարքի համար, որի վերաբերյալ նրան մեղադրանք չի առաջադրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը ակնհայտ անհիմն մեղադրանքով կալանավորվեց հինգ ամիս առաջ: Վերջինս մինչ օրս որեւէ սուր հայտարարությամբ հանդես չի եկել իրեն առաջադրված մեղադրանքի կապակցությամբ եւ նշել է, որ ապավինում է ՀՀ արդարադատությանը ու հուսով է, որ օբյեկտիվ քննության արդյունքում կվերականգնվի իր բարի համբավը:

Այսօր՝ կալանավորվելուց շուրջ կես տարի անց, Գեւորգ Լոռեցյանը արդեն իր տարակուսանքն է հայտնում քրեական գործի դանդաղ ընթացքի վերաբերյալ, ինչի կապակցությամբ հորդորում ենք ՀՀ իրավապահ մարմիններին ցուցաբերել առավել ջանասիրություն ու հնարավորինս շուտ ավարտել գործի նախաքննությունը: Պետք է նշեմ, որ գործի քննության ձգձգումը պայմանավորված է նրանով, որ Գեւորգ Լոռեցյանը փաստացի ենթարկվում է քրեական հետապնդման նաեւ մի այնպիսի արարքի համար, որի վերաբերյալ նրան մեղադրնք չի առաջադրվել, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտում է: Այլ կերպ ասած՝ պարոն Լոռեցյանը իրեն հասկանալի լեզվով (հայերեն) չի տեղեկացվել իրեն ներկայացվող նաեւ այդ մեղադրանքի բնույթի ու հիմքի մասին:

Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, ապա պահպանելով սույն գործով որդեգրած ռազմավարությունը, հրապարակայնորեն որեւէ փաստի վերաբերյալ պնդումներ առայժմ չենք կատարի:

Պարզապես, այդ մեղադրանքի լրջության աստիճանը գնահատելու համար հիշեցնենք, որ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա ավելի քան 13 միլիոն ՀՀ դրամի չափով կաշառք ստանալու պայմանավորվածություն է ձեռք բերել տնտեսվարող սուբյեկտի հետ մրցույթի շրջանկներում նրա հաղթանակը ապահովելու հաար: Ի դեպ, ֆանտաստիկ տնտեսագետ պետք չէ լինել, որպեսզի պարզագույն հաշվարկի միջոցով հասկանալ, որ այդ մրցույթի հաղթանակի արդյունքում տվյալ կազմակերպության շահույթը կազմելու էր մի քանի անգամ ավելի փոքր գումար, քան «պայմանավորված կաշառքի» գումարն էր:

Հիմա. քրեական հետապնդում իրականացնող մարմինը կամ պետք է առնվազն ապացուցի, որ սույն գործով «կաշառք տվողը» աշխարհի ամենավատ բիզնեսմենն է, կամ ընդունի, որ առաջադրված մեղադրանքը զավեշտ է:

Անկախ նրանից, թե նշվածներից որ ուղղոթյամբ կկենտրոնանան՝ հորդորում ենք գործել արագ»։